Добавить новость
World News in Armenian
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հայաստանը զրկված է այլընտրանքային տարբերակներից, ինչի հետևանքով ամեն տարի գազի գնի թանկացման վտանգի առաջ ենք կանգնած. Մանե Թանդիլյան (տեսանյութ)

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունը, որ ռուսական գազը Հայաստանի համար չի թանկանա 2018թ.-ին, բացահայտեց այն ամբողջ կեղծիքը, որը կար գազի գնի հետ կապված:

Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

«Իշխանությունները գազի գնի շուրջ բանակցությունները ներկայացնում էին որպես մի կարևոր դրույթ, որի պատճառով Հայաստանը, ըստ էության, միացավ Եվրասիական տնտեսական միությանը, որովհետև ասվում է, որ Ռուսաստանը միակ երկիրն է, որտեղից Հայաստանը գազ է գնում, և հենց այդ պատճառով էլ մենք ԵԱՏՄ-ում ենք, որովհետև ուզում ենք այս տեսանկյունից ապահովել մեր անվտանգությունը»,- ասաց Մանե Թանդիլյանը:

Պատգամավորի խոսքով՝ կողմերը վավերացրել էին «Գազային պայմանագիր», որով Հայաստանը պարտավորվել էր միայն Ռուսաստանից գազ գնել, ուստի «շանտաժը ժողովրդի գլխին կախված է լինելու, քանի դեռ այլընտրանքային էներգակիր չունենք»:

«Մյուս կողմից էլ այլընտրանքներ չենք կարող ունենալ, որովհետև պարտավորվել ենք իրենցից գնել: Դրա համար էլ Մեդվեդևն ասում է, որ 2018թ.-ին գազի գինը չի թանկանա, մատուցում են սա որպես բարի կամք, այնինչ մեր գլխին կանգնած է գազի գնի ամենամյա թանկացման խնդիրը: Սա շատ վտանգավոր է: Մենք զրկված ենք ալտերնատիվ տարբերակներից, ինչի հետևանքով էլ, այո, ամեն տարի գազի գնի թանկացման վտանգի առաջ ենք»,- ասաց Մանե Թանդիլյանը:


Մանրամասները՝ տեսանյութում:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *