ԱՄՆ-ում դինոզավրերի կմախքներ են վաճառքի հանվելու (լուսանկարներ)
Ամերիկյան Heritage աճուրդի տունը դինոզավրերի կմախքների մասերի վաճառք կկազմակերպի:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, վաճառքի հանված իրերից մեկը տրիցերատոպսի գանգն է: Այն հայտնաբերվել է Մոնտանայում 2014 թվականին մասնավոր տան տարածքում: Գտածոյի հստակ տարիքը պարզելը բարդ է, սակայն նախնական տվյալների համաձայն՝ այն առնվազն 65 մլն տարեկան է: Գանգը պատմում է կենդանու պատմությունը. Գլխի վրա առկա անցքերը կենդանին կարող է ստացած լինել այլ տրիցերատոպսերի կամ տիրանոզավրերի հետ մենամարտի ժամանակ:
Աճուրդի մեկնարկային արժեքը 150 000 դոլար է, սակայն նախատեսվում է 200-300 հազար դոլար եկամուտ ունենալ:
Վաճառքում ընդգրկված առարկաներից է նաև պլեզիոզավրի կմախքն է, որը հնագետները հայտնաբերել են Տեխասում: Այն ժամանակի սողոններից է եղել և բնակվել է 300 մլն տարի առաջ:
Վաճառվում են նաև Ալյասկայում հայտանաբերված մամոնտի ժանիքները: Այս երկուսը ևս 150-250 հազար դոլար են գնահատվում: