Քրիս Քորնելի «Խոստումը» երգն առաջադրվել է Հոլիվուդյան մրցանակաբաշխությանը՝ որպես ֆիլմում հնչած լավագույն երգ
Ամերիկացի երջանկահիշատակ երաժիշտ Քրիս Քորնելի «Խոստումը» ստեղծագործությունը, որը Հայոց ցեղասպանության մասին պատմող համանուն ֆիլմի երգն է, առաջադրվել է Հոլիվուդի երաժշտական մեդիա մրցանակաբաշխության «Ֆիլմի լավագույն երգ» անվանակարգում:
Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը. «Մեր եղբայր Քրիս Քորնելն առաջադրվել է «Ֆիլմի լավագույն երգ» անվանակարգում:
Քորնելի հեղինակած երգը հնչում է ֆիլմի վերջում՝ նրա իսկ կատարմամբ: Երաժիշտը ժամանակին ընդգծել էր իր այդ ստեղծագործության կապն իր հույն կնոջ հետ, որի ընտանիքը ևս տուժել էր Թուրքիայում հայերի, հույների և ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանական գործողություններից: