Նա հոգնածությունից լաց էր լինում. Չինաստանում 14-ամյա ռուս մոդել է մահացել քրոնիկ հոգնածությունից
ՌԴ Պերմի շրջանը ներկայացնող 14-ամյա մոդել Վլադան մահացել է Շանհայի հիվանդանոցներից մեկում: Նրա մայրը պատմել է, որ Չինաստան գործուղման ժամանակ իր դուստրը միշտ շատ է հոգնել:
«Նա ինձ իր մոտ էր կանչում: Ինձ ասում էր, որ շատ է ուզում քնել, որ ահավոր հոգնել է», -Life.ru-ի փոխանցմամբ՝ ասել է մոդելի մայրը:
Նա վստահ է, որ աղջկա քրոնիկ հոգնածությունը հիվանդության առաջացման պատճառ է դարձել: Նա աղաչում էր դստերը բժշկի դիմել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 14-ամյա աշակերտուհին մեկնել է Շանհայ հանուն մոդելային կարիերայի: Չինաստանում նա մտադիր էր մասնակցել տարբեր նորաձևության ցուցադրությունների: Այնտեղ աղջիկը չափազանց շատ է աշխատել և քրոնիկ հոգնածություն է ձեռք բերել: Ինքնազգացողության վատթարացման պատճառով նա հիվանդանոցում է հայտնվել, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը. աղջիկը մահացել է հերթական ցուցադրությունից րոպեներ առաջ:
Բրիտանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Վլադան «ստրկատիրական» պայմանագիր է կնքել, որը նույնիսկ բուժապահովագրություն չէր ներառում: