Սաուդյան Արաբիայում հարսանիքի հյուրերին կոնֆետներ են բաժանել՝ iPhone-ի տեսքով (տեսանյութ)
Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում անցկացվող հարսանյաց արարողության ժամանակ հյուրերին սկսել են «նոր iPhone-ներ» բաժանել:
Ինչպես գրում է Корреспондент-ը, համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են մատուցողները սկուտեղներ բերում, որոնցում իբրև սմարթֆոններ են տեղադրված: Ինչպես ավելի ուշ տեղի լրատվամիջոցներին հայտնել է հյուրերից մեկը, տուփի ներսում սմարթֆոն չի եղել:
Այնտեղ քացրավենիքի հավաքածու է եղել, որը փաթեթավորված է եղել նմանատիպ տուփով, ինչ և iPhone-ները: Նա նշել է, որ հյուրերին քաղցրավենիք նվիրելը ավանդույթ է համարվում։