Мы в Telegram
Добавить новость
World News in Armenian
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Եթե ցանկանում եք փոխել ձեր կյանքը, դրա համար կա 4 ճանապարհ. Բրայան Թրեյսիի հաջողության բանաձևը (տեսանյութ)

Եթե դուք ցանկանում եք փոխել ձեր կյանքը, դրա համար կա չորս ճանապարհ. հաջողության և բիզնեսի զարգացման աշխարհահռչակ փորձագետ Բրայան Թրեյսին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Երևանում հանդես եկավ սեմինարով` ներկայացնելով հաջողության հասնելու իր բանաձևը։

Բրայան Թրեյսիի խոսքով՝ առաջին ճանապարհը, որի միջոցով մարդը կարող է փոխել իր կյանքը, որոշակի բաներն ավելի շատ անելն է, որոնք ավելի լավ արդյունք են տալիս։ Իսկ երկրորդը՝ հակառակը, պետք է այն բաներն ավելի քիչ անել, որոնք վատ արդյունք են տալիս։

«Երրորդ ճանապարհը, որով դուք կարող եք փոխել ձեր կյանքը, բոլորովին նոր մի բան անել սկսելն է, և այստեղ է, որ հիմնականում տեղի են ունենում առաջընթացները, երբ դուք սկսում եք անել մի բան, որը նախկինում չեք արել: Ամեն դեպքում, սա շատ դժվար պահ է, քանի որ հաջողությունը երկու թշնամի ունի, դրանցից մեկը այսպես կոչված «կոմֆորտ զոնան» է, մարդիկ գտնվում են այդ կոմֆորտ զոնայում և որևէ բան փոխելը նրանց նյարդայնացնում է, հետևաբար նրանք շարունակում են մնալ այդ գոտում»,- նշում է փորձագետը։

Չորրորդ ճանապարհն էլ, ըստ նրա՝ որոշակի բաներ ընդհանրապես դադարել անելն է:

Բրայան Թրեյսիի երկար տարիների ուսումնասիրությունները ապացուցում են, որ հաջողության հիմնական բանալիները հստակությունն է և կենտրոնանալու կարողությունը։ Առաջին քայլն է՝ ինչպես որոշել և հասնել նպատակին: Նա համոզված է՝ եթե մարդն ունի հստակ նպատակ, ապա հաջողություն կունենա:

«Ամեն մարդ ունի ենթագիտակցություն, որը մեխանիկական վերամշակող համակարգիչ է: Ձեր ուղեղը և դուք ունեք գերգիտակցություն, որը ձեր կյանք է գրավում այն ամենը, ինչ ձեզ պետք է ձեր նպատակին հասնելու համար, եթե ձեր նպատակները հստակ են: Եվ եթե ձեր նպատակներն իսկապես հստակ են, դուք էներգիա եք ուղարկում տիեզերք, ինչի շնորհիվ ձեր կյանք եք գրավում մարդկանց, գաղափարներ, գրքեր և սեմինարներ, որոնք ձեզ գաղափարներ են տալիս, որոնք էլ ձեր կյանքն ընդմիշտ փոխելու են: Բայց ամեն ինչ սկսվում է նպատակից»,- նշեց Բրայան Թրեյսին:

Ըստ նրա՝ աշխարհում մարդկանց 20 տոկոսը աշխարհի եկամուտների 80 տոկոսն է վաստակում ՝ ցանկացած հասարակությունում, ցանկացած ոլորտում: Եթե մարդը ցանկանում է լինել այդ «թոփ 20 տոկոսում», դրա համար պետք է որոշում կայացնի:

«Կյանքում հաջողության հասնելու ճանապարհներից մեկն էլ մտքերն ու նպատակները գրառելն է. դրանք ենթագիտակցության մաս են դառնում և սկսում է աշխատել օրը 24 ժամ։ Երբ գրանցում ես նպատակներդ, դրանք իրականանում են, գուցե ոչ անմիջապես, գուցե մի քանի ամսից, մեկ տարուց կամ տարիներ անց: Համոզվելու համար` այս միջոցը կօգնի, թե ոչ, պետք է փորձել»,- ընդգծեց նա:

Լեգենդար փորձագետը  Հայաստան է ժամանել skill.am հարթակի հատուկ հրավերով՝ Աշխարհի լավագույն բանախոսները Հայաստանում բացառիկ նախագծի շրջանակում որպես առաջին խոսնակ: Նա Երևանում ներկայացրեց իր լավագույն ծրագրերից մեկը՝ «Առաջխաղացման ռազմավարությունը», որը նպատակների ճիշտ սահմանման, ներքին խոչընդոտների հաղթահարման, ներքին կարողությունների բացահայտման և բիզնեսում ու կյանքում առաջխաղացում ունենալու մասին է:

Կանադական ծագումով ամերիկացի Բրայան Թրեյսին հաջողության և բիզնեսի զարգացման աշխարհահռչակ փորձագետ է: Նա ընդգրկված է Ամերիկայի, Եվրոպայի և Ասիայի լավագույն 10 ամենապահանջված բիզնես թրեյներների ցանկում: Բ. Թրեյսին խորհրդատվություն է տրամադրել ԱՄՆ-ում, Կանադայում ու աշխարհի ավելի քան 70 երկրներում գործող 1000 ընկերությունների։ Նա աշխատում է բազմամիլիարդանոց շրջանառություն ունեցող ընկերությունների հետ: Նրա սեմինարներին յուրաքանչյուր տարի մասնակցում են ավելի քան 250,000 մարդ աշխարհի տարբեր երկրներից:

Բրայան Թրեյսին 30 տարուց ավելի ուսումնասիրություններ է իրականացրել, աշխատություններ է գրել և ելույթներ է ունեցել տնտեսագիտության, բիզնեսի, պատմության, փիլիսոփայության և հոգեբանության ոլորտներում: Նրա 70-ից ավելի գրքերը դարձել են բեսթսելլերներ և թարգմանվել են տասնյակ լեզուներով։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

КОРОТКОЙ СТРОКОЙ

В Москве подвели итоги первого дня чемпионата по игре «Камень, ножницы, бумага»

Африка получила русскую нефть из Арктики: Москва поставила Гане 1 млн баррелей

Кофе, крепкий чай и сладкая "газировка" не принесут пользы в жару

Музыкальные новости

Олег Рой и Дарья Донцова высказались о необходимости масштабирования опыта Башкортостана в проведении книжных фестивалей

Команда Центрального округа Росгвардии стала призером на чемпионате по пожарно-спасательному спорту в Москве (видео)

Кубок области по блицу завоевал шахматист из Великих Лук

«СВЯТОЙ ЛЕНИН» легально изготавливает армии и спецслужбы. 6 серия. СЕРЬЁЗНЫЙ НОВОСТНОЙ СЕРИАЛ.

Новости России

В Москве стартовал чемпионат по игре "Камень, ножницы, бумага"

Ислам Махачев прокомментировал победу над Дастином Порье на турнире UFC 302

Владимирцам напомнили об ограничении скорости из-за ремонта на трассах М-7 и Р-132 «Золотое кольцо»

Посол России Кураков: Сенегал заинтересован в покупке российских вертолётов

Экология в России и мире

AlfaBiom выпустили на рынок России БАД с красным ферментированным рисом

Секрет долгожителей Азии раскрыт: гастроэнтеролог Садыков рассказал о пользе красного риса

Доктор Кутушов назвал болезни, которые поджидают отдыхающих у водоёмов

Глава Реутова проверил содержание территории города

Спорт в России и мире

Азаренко не смогла выйти в 1/16 финала открытого чемпионата Франции по теннису

Теннисистка Петрова: Хачанов совершил недопустимую ошибку на "Ролан Гаррос"

Медведев с трудом вышел в четвертый круг "Ролан Гаррос"

Не ходите, дети, в теннис: как Андре Агасси и Штеффи Граф подарили детям право выбора

Moscow.media

Вечернее поле.

В Петербурге суд оправдал владельца транспортных средств, который давал взятки сотруднику ГИБДД

Муруджинские озера

Лучший HR-бренд – «Грузовичкоф»







Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *