Добавить новость
World News in Armenian
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Վրաստանն այս հարցում զգույշ քաղաքականություն է վարում. Է. Վարդանյանը` Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհին ՀՀ–ի միանալու մասին

Ադրբեջանը, Թուրքիան մշտապես խոսել են այն մասին, որ Հայաստանի հետ որոշակի  հարաբերություններ ունենալը պայմանավորված է ղարաբաղյան խնդրի լուծմամբ և նման հայտարարությունը սպասելի էր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՌԱՀԿ փորձագետ, քաղաքագետ Էդգար Վարդանյանը` անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, ըստ որի` Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհին Հայաստանի միանալը հնարավոր է միայն Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո:

Նա նշեց, որ Ադրբեջանը ցանկանում է ցույց տալ միջազգային հանրությանը, որ ինքը շահագրգռված է կոնֆլիկտի արագ լուծմամբ, կառուցողական է տրամադրված և շատ հարցեր կլուծվեն խնդրի կարգավորումից հետո: Ըստ նրա` Ադրբեջանը հույս ունի, որ Հայաստանի նկատմամբ որոշակի ճնշումներ կլինեն, որ Հայաստանն ավելի շատ գնա զիջման ճանապարհով:

Ինչ վերաբերում է Վրաստանի դիրքորոշմանը, ապա նա ասաց, որ Վրաստանն այս հարցում զգույշ քաղաքականություն է վարում: «Հասկանալի է, որ Վրաստանը բավականին ինտեսիվ հարաբերություններ ունի Ադրբեջանի, Հայաստանի հետ, և շատ դեպքերում հանդես է գալիս որպես Ադրբեջանի և Հայաստանի տարբեր մշակութային, հասարակական գործիչների համար հավաքատեղի: Մի փոքր մշակութային միջնորդի դեր է փորձում ստանձնել, ավելին սպասել Վրաստանից պետք չէ»,-ասաց նա:

Էդգար Վարդանյանը նկատեց, որ Հայաստանը միշտ ասել է, որ ղարաբաղյան հարցը չպետք է կապել այլ հարցերի հետ: Ամեն դեպքում քաղաքագետն ասաց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության և երկաթգծի այդ ծրագրի միջև կապ չի տեսնում: «Ես չեմ տեսնում, որ դա կարող է որևէ կերպով դրական կամ բացասական ազդել Հայաստանի արտաքին քաղաքականության, իմիջի վրա: Հայաստանն ինքը պետք է միշտ մտածի այն մասին, թե ինչպես դիվերսիֆիկացնի արտաքին քաղաքական հարաբերությունները, ինչի արդյունքում Հայաստանն, ընդհանուր առմամբ, կարող  է շահել և ուժեղանալ»,-ասաց նա:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *