Շվեդիայում էքստրեմալ գողերն սկսել են կողոպտել ընթացքի մեջ գտնվող բեռնատարները (տեսանյութ)
Շվեդիայում հանցագործների խմբի են ձերբակալել, որն արժեքավոր ապրանքներ է առևանգել PostNord Sverige փոստային օպերատորի բեռնատարներից:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, հետաքննության շրջանակներում մեքենայում տեղադրված հսկման տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են հանցագործները փորձում թալանել մեքենան հենց ընթացքից:
Բեռների կորստի մի քանի դեպքից հետո ընկերությունում սկսել են կասկածել, որ ինչ-որ մեկը թալանում է բեռնատարը հենց ընթացքի ժամանակ: Դա ստուգելու համար բեռնախցիկում գաղտնի տեսախցիկներ են տեղադրվել:
Արդյունքում պարզվել է, որ գողության հեղինակները մարդատար ավտոմեքենայով հասնում էին 80 կմ/ժամ արագությամբ շարժվող բեռնատարի հետևից, բարձրանում էին մեքենայի կապոտի վրա և ներխուժում բեռնատարից ներս, այնուհետև նույն ճանապարհով հեռանում: