Բրազիլուհու մարմինն ամբողջությամբ պատված է գնդիկներով, ինչը փոխանցվել է նրա 4 երեխաներից երեքին (լուսանկարներ)
Բրազիլիայում բնակվող Սանդրա դե Սանտոսը, ում մարմինն ամբողջությամբ պատված է պղպջականման ուռուցքներով, բացահայտել է, որ սովորել է սիրել իր արտաքինը և այժմ «հպարտությամբ» է լողազգեստ կրում:
Ինչպես գրում է Daily Mail-ը, Սանդրայի դեմքին և մարմնին արտասովոր գնդիկներն սկսել են հայտնվել պատանի հասակում: Մինչ այդ նա և նրա ծնողները գաղափար անգամ չունեին, որ իր մոտ առողջական խնդիրներ կան: Նրա խոսքով, երբ ինքը հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ Խոսեին, վերջինս «սիրահարվել է» իր գնդիկներին:
Ռիո դե Ժանեյրոյում բնակվող 53-ամյա կնոջ մոտ առաջին տիպի նեյրոֆիբրոմատոզ է. այն իրենից ներկայացնում է գենետիկական խանգարում, որն ազդում է նյարդային համակարգի և մաշկի վրա:
Այն պատահում է 3000 ծնված երեխայից մեկի մոտ, սակայն դրսևորման տարբեր աստիճաններով:
Պղպջականման գնդիկները պատել են Սանդրայի ամբողջ մարմինը, և այն փոխանցվել է նրա 4 երեխայից 3-ին: Դժբախտաբար, հիվանդության հետևանքով նրա որդին մահացել է դեռևս 6 տարեկանում: