Տարանտինոն Վայնշտեյնի հետ կապված սկանդալի պատճառով նոր ստուդիա է փնտրում իր ֆիլմի համար
Հոլիվուդյան ռեժիսոր Քվենտին Տարանտինոն պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի շուրջ բարձրացած սկանդալի պատճառով որոշել այլևս չհամագործակցել Վայնշտեյնի հիմնադրած Weinstein Company-ի հետ և ներկայում նոր ստուդիա որոնում իր նոր ֆիլմի համար: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը:
Հայտնի է, որ Տարանտինոյի ապագա ֆիլմի բոլոր ռեժիսորական հարցերով զբաղվում էին Weinstein Company-ն և Miramax-ը, որը նույնպես պատկանում է սկանդալային պրոդյուսերին:
Ներկա պահին նախագծով հետաքրքրվում են բոլոր կինոստուդիաները, բացառությամբ՝ Disney-ի:
Ռեժիսորի խոսքով՝ դրամայի գործողությունները կատարվելու են Լոս Անջելեսում 1960-ականներին: Ենթադրվում է, որ նկարահանումներին կմասնակցեն Լեոնարդո ԴիԿապրիոն, Մարգո Ռոբին և Սեմյուել Լ. Ջեքսոնը: Տարանտինոյի ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2019-ին:
Հիշեցնենք, որ Վայնշտեյնին սեռական բնույթի ոտնձգությունների մեջ են մեղադրել տասնյակ կանայք, այդ թվում և հայտնի դերասանուհիներ: