Պուտինի մասին բանաստեղծությունների մրցույթում հաղթած աղջիկը որոշել է Կադիրովի նվիրած iPhone X-ն օգտագործել մեծանալուց հետո
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի հայտարարած մրցույթի հաղթողը՝ Չեչնիայի Բենո Յուրտ բնակավայրի 9-ամյա բնակչուհի Խեդա Ուլբիևան պատմել է՝ ինչպես կօգտագործի նվերը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտնել է, որ iPhone X կնվիրի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրված լավագույն բանաստեղծության հեղինակին:
Աղջկա խոսքով՝ ինքը կարող է օգտագործել սմարթֆոնը, սակայն մտադիր է պահել այն և օգտագործել մեծանալուց հետո:
«Ավելի լավ է սպասել 2-3 տարի», - ասել է նա:
Ընդ որում, աղջիկը չի անհանգստանում, որ մոդելը կհնանա, և ասում է, որ «iPhone-ները, ինչպես ջինսե հագուստը, մոդայից դուրս չեն գալիս»: