Թագավորական պալատը ներկայացրել է Էլիզաբեթ II թագուհու և արքայազն Ֆիլիպի նոր լուսանկարը՝ ամուսնության 70-ամյակի առթիվ
Մեծ Բրիտանիայում հրապարակվել է Էլիզաբեթ Երկրորդ թագուհու և արքայազն Ֆիլիպի նոր լուսանկարը՝ նրանց ամուսնության 70-ամյա հոբելյանի առթիվ:
Ինչպես ներկայացնում է BBC-ն, նոր լուսանկարում հոբելյարների հետևում պատին երկու կտավ է փակցված, որոնք պատկանում են Գեյսնբորոյի վրձնին: 1781-ին ստեղծված կտավներում պատկերված են Ջորջ III-ն ու Շառլոտ թագուհին:
Բրիտանական միապետական զույգի պլատինե հարսանիքը կնշվի նոյեմբերի 20-ին Վինձորյան ամրոցում, որտեղ ներկա կլինեն միայն հարազատներն ու մտերիմ ընկերները:
Էլիզաբեթ թագուհին և Էդինբուրգի դուքսն առաջին թագավորական զույգն է, որը տոնում է հարսանիքի 70-ամյակը: