Ինքնասպանության փորձ Արարատի մարզում. 19-ամյա աղջիկը ցած է նետվել կամրջից. shamshyan.com
«Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում հայտնել են, որ «ձախ սրունքի ստորին 3-րդ-ի զույգ ոսկրերի բազմաբեկոր 1-ին, 2-րդ ոսկրերի ողերի կոմպրեսիոն կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի աղջիկ:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Ոստիկանները պարզել են, որ ժամը 15:30-ի սահմաններում Արարատի մարզի գյուղերից մեկի բնակչուհի, 19-ամյա Լիլիթ Բ.-ն ինքնասպանություն գործելու նպատակով Երևան-Երասխավան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում գտնվող՝ Նոյակերտ և Ավշար գյուղերը կապող կամրջի վրայից իրեն ցած է նետել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։