ՆԱՏՕ-ի զինվորականները կարող են անտեսանելի դառնալ ռադարերի եւ ջերմային տեսախցիկների համար
«Շուտով ՆԱՏՕ-ի զինվորականները կարող են անտեսանելի դառնալ ռադարերի եւ ջերմային տեսախցիկների համար՝ շնորհիվ Թուրքիայում մշակված նորարարական նյութի»,- գրում է Քրիստինա Մազան Newsweek հանդեսում: «Նյութը փորձարկման է ենթարկվել Թուրքիայի զինված ուժերում: Այն մարդկային ջերմաստիճանը տեղաբաշխում է այնպես, որը շեղում է ջերմային տեսախցիկներին, նաեւ զինվորականներին հնարավորություն է տալիս թաքնվել գիշերային տեսողական եւ այլ սարքերից»: «Անտեսանելիությունը նպատակ է, […]