«Մարսելը» խոշոր հաշվով հաղթեց հետնապահին, «Լիոնը» և «Մոնակոն» պարտվեցին
Ֆրանսիայի առաջնության 15-րդ տուրում «Մարսելը» հյուրընկալվեց «Մետցին» և հաղթեց 3:0 հաշվով:
Գոլով աչքի ընկան Ֆլորյան Տովենը, Լուիս Գուստավոն և Լուկաս Օկամպոսը:
Այս խաղից հետո «Մարսելը» 31 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական:
Զուգահեռաբար ընթացող հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
«Անժե»-«Ռեն»` 1:2
«Գենգամ»-«Մոնպելյե»` 0:0
«Լիոն»-«Լիլ»` 1:2
«Մետց»-«Մարսել»` 0:3
«Նանտ»-«Մոնակո»` 1:0
«Թուլուզ»-«Նիս»` 1:2