Subaru-ն 5 մետր երկարությամբ, ութ տեղանոց քրոսովեր է ներկայացրել (լուսանկարներ)
Լոս Անջելեսի ավտոսրահում Subaru ընկերությունը ներկայացրել է ապրանքանիշի պատմության մեջ ամենամեծ քրոսովերը՝ Ascent մոդելը:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն, մեքենան հասանելի է 7 կամ 8 տեղանոց տարբերակներով, համալրված է նոր տուրբո շարժիչով, որը 260 ձիաուժ հզորություն է զարգացնում:
Քրոսովերի երկարությունը կազմում է 4998 մմ, լայնությունը՝ 1930 մմ, իսկ բարձրությունը՝ 1819 մմ: Իր չափսերով մեքենան մոտ է Toyota Highlander և Mazda CX-9 մոդելներին:
Ascent-ը Subaru-ի առաջին մոդելն է, որը համալրվել է նոր 4 մխոցային շարժիչով, որի ծավալը կազմում է 2.4 լիտր: