Բողոքարկում չի լինի. Պոգբան որակազրկվել է 3 խաղով
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան որակազրկվել է ԱՊԼ-ի երեք խաղով: BBC-ին հայտնում է, որ «կարմիր սատանաները» որոշել են չբողոքարկել «Արսենալի» դեմ մրցավեճում (3:1) ֆրանսիացու ստացած կարմիր քարտը: Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կանոններով` առանց երկու զգուշացումների կարմիր քարտ ստացած խաղացողը որակազրկվում է երեք հանդիպումով: Քանի որ, ՄՅՈւ-ն այն չի բողոքարկել, պատիժն առանց քննարկման ուժի մեջ է մտել: […]