Բրիտանացի դիմահարդարը կերպարանափոխվում է՝ վերածվելով համաշխարհային հայտնիության անձանց (լուսանկարներ)
Որոշ մարդիկ երազում են աստղերին նմանվելու մասին և իրենց նպատակին հասնելու համար նույնիսկ դիմում վիրաբույժների օգնությանը: Բրիտանացի դիմահարդարող Էլիոթ Ջոզեֆ Ռենցն ապացուցել է, որ տաղանդի շնորհիվ կարելի է խուսափել վիրաբուժական միջամտությունից:
Bored Panda-ն գրում է, որ Մանչեսթեր քաղաքում բնակվող Ռենցի աշխատանքի արդյունքն այնքան է համապատասխանում իրականությանը, որ առաջին հայացքից թվում է, թե նա օգտվում է ֆոտոխմբագրիչներից:
Նշվում է, որ ամեն ինչ սկսվել է հունիսին, երբ Instagram սոցցանցում արդեն հայտնի Ռենցը դիմահարդարման շնորհիվ նմանակել է տեղական աստղերից մեկին և, արժանանալով իր հետևորդների դրական արձագանքին, որոշել է շարունակել այս զբաղմունքը:
Ստորև ներկայացնում ենք տաղանդավոր դիմահարդարի աշխատանքները, որոնք նա հրապարակել է Instagram-ում:
Էլիոթ Ջոզեֆ Ռենց
Շեր
Ջենիֆեր Լորենս
Ելիզաբեթ Երկրորդ Թագուհի
Ջերեմի Միքս
Էլլեն
Դոլլի Պարտոն
Լեոնարդո Դի Կապրիո
Ջոննի Դեփ
Մադոննա
Դիտա Ֆոն Թիզ