Չինաստանում փակվել է «հնազանդ կանանց» մասնավոր ինստիտուտը
Չինաստանի իշխանությունները փակել են մասնավոր ինստիտուտը, որում կանանց սովորեցրել են առաքինի լինել և անվերապահորեն ենթարկվել տղամարդկանց: Այս մաիսն հայտնում է BBC News-ը:
Չինաստանի կրթության նախարարության հայտարարությունում ասվում է, որ ավանդական մշակույթի Ֆուշունյան դպրոց կոչվող ինստիտուտը խախտել է սոցիալիստական սկզբունքները, որոնց վրա հիմնված է ուսումը Չինաստանում:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ ուսումնական հաստատության կայքում տեսանյութ էր հրապարակվել, որում դասախոսներն արտահայտվել են սեռերի հավասարության սկզբունքի դեմ, իսկ կանանց խորհուրդ է տրվել չդիմադրել տղամարդկանց բռնություններին: