ԴիԿապրիո, Թոմ Հենքս, Քլոե Քարդաշյան. հայտնիները Նյու Յորքումմասնակցել են «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գալա երեկոյին, որի ժամանակ 3.6 մլն դոլար է հավաքվել
Նյու Յորքում կայացել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) ամենամյա գալա ընթրիքը, որի ժամանակ 3.6 մլն դոլար է հավաքվել՝ Հայաստանում նախատեղված մի շարք նախագծերի ֆինանսավորման համար:
Այս մասին հայտնում է Horizon Weekly-ն՝ նշելով, որ միջոցառմանն աջակցել են հոլիվուդյան հայտնի դեմքեր, որոնց թվում՝ Լեոնարդո ԴիԿապրիոն, Թոմ Հենքսը, երգչուհի Արիանա Գրանդեն, Քլոե Քարդաշյանը, հեռուստահաղորդավար Քոնան Օ’Բրայանը և ուրիշներ:
Հիմնադրամի աջակիցներն ամեն տարի հավաքվում են Նյու Յորքում անցկացվող միջոցառման ժամանակ՝ մասնակցելու երկար սպասված դրամահավաքին, որն այս տարի անցկացվել է 14-րդ անգամ: Երեկոն կայացել դեկտեմբերի 16-ին:
Հավաքված միջոցները կուղղվեն կրթական, առողջապահական, գիտության, տեխնոլոգիաների, մշակույթի և նորարարության ոլորտի բարեփոխումներին:
Նշվում է, որ նախորդ տարի կայացած միջոցառմանը ԴիԿապրիոն 65 000 դոլար էր նվիրաբերել հիմնադրամին՝ ձեռք բերելով նկարիչ Ջո Բրեդլիի գործերից մեկը: