Դուբայում ներկայացվել է սև ձկնկիթի՝ աշխարհում ամենամեծ պահածոյացված տուփը (լուսանկարներ)
Դուբայում գործող ամենաշքեղ հյուրանոցներից մեկում՝ Atlantis The Palm-ում, ներկայացվել է սև ձկնկիթի՝ աշխարհում ամենամեծ պահածոյացված տուփը, որը կշռում է 50 կգ:
Ինչպես նշում է Luxury Launches կայքը, ձկնկիթի այս տուփը պաշտոնապես գրանցվել է հեղինակավոր Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենամեծն աշխարհում:
Տուփը ստեղծվել է որակյալ պողպատից ու զարդարված է ադամանդներով:
Նշվում է, որ ձկնկիթը ներկայացվել է հյուրանոցում կազմակերպված տոնական ընթրիքի ժամանակ: Գինեսի գրքի ներկայացուցիչների կողմից ամենամեծը ճանաչվելուց հետո, տուփը բացվել է ու համտեսման առաջարկվել 5.000 հյուրի:
Հայտնի է, որ նախքան այս ձկնկիթի՝ աշխարհում ամենամեծ տուփը կշռում էր 17 կգ: