Խոսեպ Գվարդիոլա. Պարտվել ու միավորներ եմ կորցրել, բայց նաև շատ տիտղոսներ եմ նվաճել
Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Լիվերպուլը» համառ պայքարում հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» 4:3 հաշվով:
Խաղից հետո «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նշել է, որ թիմը պետք է շարունակի սովորել:
«Մեր առաջին պարտությունը: Գիտենք, որ «Լիվերպուլը» լավ թիմ ունի: Մենք պետք է շարունակենք սովորել, քանի որ թիմը դեռ շատ երիտասարդ է: Բաց ենք թողել գոլ այն դեպքում, երբ լավ ենք խաղացել: Մրցակիցը միշտ էլ կարող է պատժել կատարած սխալի համար:
Լավ է, որ 1:4 հաշվից հետո կարողացանք գոլեր խփել: 4 գնդակ բաց թողնելն այդքան էլ լավ բան չէ:
Շատ տիտղոսներ եմ նվաճել, սակայն միաժամանակ պարտվել և միավորներ եմ կորցրել: Դա նորմալ է: Առջևում դեռ շատ հանդիպումներ կան»,- իսպանացու խոսքն է մեջբերում «BBC»-ն: