Ջեյմի Կարագեր. Ռոբերտո Ֆիրմինոն ԱՊԼ-ի ամենաթերագնահատված ֆուտբոլիստներից է
Անգլիայի առաջնության 23-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիին» հաղթելուց հետո «Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը գովել է բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյին:
«Ֆիրմինոն Պրեմիեր լիգայի ամենաթերագնահատված ֆուտբոլիստներից է: Նրան բարձր է գնահատում Յուրգեն Կլոպը, սակայն Լիվերպուլից դուրս Ռոբերտոյին գրեթե չեն հիշատակում, երբ խոսում են ԱՊԼ-ի լավագույն հարձակվողների մասին:
Նա այս տարի արդեն խփել է 17 գոլ: Այո, կան Սալահը և Մանեն, սակայն Ֆիրմինոն նույնպես Պրեմիեր լիգայի լավագույն հարձակվողների թվում է: Նա թոփ մակարդակի ֆուտբոլիստ է»,- Կարագերի խոսքը մեջբերում է Sky Sports-ը: