«Ինտերը» վարձակալել է Լիսանդրո Լոպեսին
Միլանի «Ինտերը» պաշտոնական կայքում հայտնել է 28-ամյա պաշտպան Լիսանդրո Լոպեսին վարձակալելու մասին:
Իտալական ակումբն արգենտինացուն վարձակալել է Լիսաբոնի «Բենֆիկայից»: Պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը: «Ինտերն» ունի նրա տրանսֆերը գնելու իրավունք:
Լոպեսը մասնակցել է Պորտուգալիայի ընթացիկ առաջնության չորս հանդիպման: