Սոբչակը պատմել է իր քաղաքական պլանների մասին
ՌԴ նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակը պատմել է իր քաղաքական պլանների մասին՝ հայտնելով, որ առաջիկա ընտրություններում իր համար հաղթանակ կհամարի կուսակցություն ստեղծելու հնարավորությունը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Սոբչակի խոսքով՝ ապագայում ինքը կցանկանար 2021 թվականին Պետդումայի ընտրություններում և 2024 թվականին նախագահական ընտրություններում մասնակցելու հնարավորություն ունենալ:
«Չգիտեմ՝ հետ ինչ կլինի: Ես շատ կցանկանայի հնարավորություն ունենալ, ի տարբերություն մյուս մարդկանց, որոնք փորձել են և նրանց մոտ չի ստացվել, կուսակցություն ստեղծելու հնարավորություն ունենալ, Պետդումայի և սպասվող նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորություն ունենալ: Հնարավոր է՝ այս շանսը չի լինի և ես սխալվում եմ, և ես միամիտ մարդ եմ: Սակայն հնարավոր է, որ կլինի, հասկանո՞ւմ եք, ութ մարդ չի հասել Էվերեստ լեռանը, իսկ 9-րդը հասել է», - ասել է նա Эхо Москвы ռադիոալիքի եթերում:
Սոբչակը նաև նշել է, որ առաջիկա ընտրություններում հաղթանակ կրելու դեպքում ինքը հույս կունենա կուսակցություն ստեղծել:
«Ես ամբողջովին համողված եմ, որ այժմ, ինքս գալով այս մեծ խաղ, կկարողանամ հասնել իմ երազանքին՝ ուժ ստեղծել, որը կկարողանա ժամանակի ընթացքում, ոչ արագ, սակայն իսկապես փոխել իրավիճակը, քանի որ ամենակարևորն այն փոխելն է», - ասել է Սոբչակը:
Հիշեցնենք, որ ՌԴ հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, որը հայտարարել է Ռուսաստանի նախագահի պաշտոնին առաջադրվելու մտադրության մասին, «Дождь» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ պատրաստվում է ընտրություններից հետո կուսակցություն հիմնել:
Ավելի վաղ ՌԴ նախագահի ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին էին հայտարարել հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, լրագրող ու իրավապաշտպան Եկատերինա Գորդոնը, բլոգեր Սամսոն Շոլադեմին, ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին, այլք։ Ռուս քաղաքագետները նշել են, որ եթե Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը որոշի մասնակցել 2018 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին, ապա նա իր մտադրության մասին կհայտարարի ոչ սովորական ձևով, այլ, օրինակ, հանրային գործիչների կամ պարզապես սովորական քաղաքացիների հետ հանդիպմանը: