Բարսելոնայի լողավազաններից մեկում գեր տղան ընկել է բրիտանացու պարանոցին ու վնասվածք պատճառել. զբոսաշրջիկը դատի է տվել տուրիստական ընկերությանը (լուսանկարներ, տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի բնակիչը դատի է տվել զբոսաշրջային ընկերությունը, երբ լողավազանում իր վրա գեր տղա է ցատկել՝ վզի վնասվածք հասցնելով իրեն: Այս մասին հայտնում է Mirror-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել անցած տարվա հունիսին Բարսելոնայում: Այն պահին, երբ 44-ամյա Գրեմ Հայդը մտել է լողավազանի մեջ, նրա վրա է ցատկել մի տղա, որը, տուժածի խոսքով, 95 կգ քաշ է ունեցել: Տեղի ունեցածը նկարահանել է Հայդի կինը:
Նշվում է, որ փրկարարները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել Հայդին: Բժիշկները վնասվածք են հայտնաբերել տղամարդու վզի հատվածում, սակայն, չնայած բուժմանը, նրա մոտ մինչ օրս ցավեր են լինում:
«Մեր արձակուրդն ամբողջությամբ փչացել է, իսկ ընկերությունն անտեսել է մեզ այս ընթացքում: Գոնե որևէ արձագանք կամ ներողություն լիներ, սա այնքան էլ մեծ բան չէ», - ասել է տուժածը: