Samsung-ը մեղադրվում է հին սմարթֆոնները գաղտնիորեն դանդաղեցնելու համար
Իտալիայի հակամենաշնորհային ծառայությունը հետաքննում է Samsung-ի նոր սմարթֆոնների վաճառքը մեծացնելու նպատակով հին սարքերը դիտավորյալ դանդաղեցնելու հարցը: Նույն գործողության համար կասկածվում է նաև Apple-ը: Այս մասին հայտնում է Independent-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հակամենաշնորհային ծառայությունը մեղադրել է ընկերությունները սարքերի որոշ բաղադրիչներ թերություններով հագեցնելու համար, որպեսզի օգտատերերը ավելի քիչ օգտագործեն դրանք և նոր ապրանք ձեռք բերեն:
Նշվում է, որ երկու ընկերությունները ծրագրային ապահովման թարմացում են թողարկել, որը դանդաղեցնում է սարքերը՝ չտեղեկացնելով օգտատերերին հնարավոր հետևանքների մասին և բավական տեղեկություններ չհաղորդելով «սարքերի արտադրողականության համապատասխան մակարդակը պահպանելու համար»: