Վենետիկում զբոսաշրջիկները 1100 եվրո են վճարել ճաշի համար
Ճապոնացի զբոսաշրջիկները բողոք են ներկայացրել Վենետիկ քաղաքի Սուրբ Մարկոսի հրապարակի մոտակայքում գտնվող ռեստորանի դեմ, որտեղ 4 ուտեստից, նախուտեստների և ջրի համար 1100 եվրո են վճարել:
Ինչպես գրում է Euromag-ը, հաստատության տիրոջ խոսքով, երբ զբոսաշրջիկները ստացել են հաշիվը, նրանք չեն վրդովվել: Սակայն դա միակ ռեստորանը չէ, որը բողոք է ստացել այցելուներից:
Սուրբ Մարկոսի հրապարակի մոտակայքում գտնվող մեկ այլ ռեստորանում փորձել են զբոսաշրջիկների 3 պիցցա վաճառել 350 եվրոյով:
Վենետիկի իշխանությունները մեղադրում են ներգաղթյալներին, որոնց պատկանում են քաղաքի կենտրոնի ռեստորանների մեծ մասը: