Mercedes-ը վեց գործարան կկառուցի էլեկտրամեքենաներ արտադրելու համար
Գերմանական Mercedes-Benz ընկերությունն սկսել է իրագործել ապրանքանիշի էլեկտրականացման ծրագիրը:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, առաջիկա 5 տարում մեքենաշինական ընկերությունը վեց նոր գործարան կկառուցի երեք մայրցամաքում՝ Գերմանիայում, Ֆրանցիայում, ԱՄՆ-ում և Չինաստանում:
Mercedes-Benz Cars-ի բաժանմունքի խորհրդրի անդամ Մարկուս Շեֆերի խոսքով՝ նախատեսվում է էլեկտրոնային մոդելներ թողարկել շուկայի բոլոր հատվածների համար՝ Smart ForTwo-ից մինչև մեծ արտաճանապարհային:
Բացի դրանից՝ ընկերությունում նախատեսում են ուժակուտակիչները հավաքել սեփական գործարաններում: