Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը վնասվածքի պատճառով բաց է թողնում խաղը
Պորտուգալիայի առաջնության 20-րդ տուրում «Մարիտիմուն» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթում է «Բոավիշտային»: Ընթանում է առաջին խաղակեսը:
«Մարիտիմուի» հայտացուցակից բացակայում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը: 29-ամյա ֆուտբոլիստը վնասվածք ունի:
Հիշեցնենք, որ Ղազարյանը դեկտեմբերին էր ապաքինվել վնասվածքից և երկարատև դադարից հետո վերադարձել դաշտ: