Ջեկո. Շատ էի ոգևորված Չելսիի առաջարկով, բայց Ռոման իմ ընտանիքն է
«Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն չի զղջում, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի տեղափոխվել «Չելսի».
«Բանակցություններ եղել են, սակայն միայն այդքանը կարող եմ ասել այս թեմայով: Ես ոգևորված էի «Չելսիի» առաջարկով: Հարգում և երկրպագում եմ այդ թիմին: Վերջին ժամանակներս շատ խոսակցություններ էին պտտվում, սակայն, ինչպես տեսնում եք, ես այստեղ եմ և ոչ մի տեղ չեմ հեռանում:
Հռոմը դարձել է իմ տունը և կյանքիս մի մասնիկը: Այստեղ ես զգացել եմ հայր դառնալու բերկրանքը: «Ռոման» իմ կյանքում յուրահատուկ և կարևոր տեղ ունի ու այդպես էլ կմնա»,- Ջեկոյի խոսքերը մեջբերում է «Football Italia»-ն: