ԱՄՆ-ում փորձարկել են սուզանավերի դեմ պայքարի համար նախատեսված ինքնագնաց ռազմանավը (տեսանյութ)
ԱՄՆ-ում ավարտվել է ինքնագնաց ռազմանավի փորձարկման առաջին փուլը: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ փորձարկման տեսանյութը հրապարակել է Հեռանկարային պաշտպանական մշակումների գործակալությունը:
Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ նման նավը կարող է մեկ ամսվա ընթացքում բաց ծովում հաղթահարել հազարավոր կիլոմետրեր՝ առանց որևէ անձնակազմի ներկայության:
Ռոբոտացված համալիրի հետագա կատարելագործմամբ կզբաղվի ԱՄՆ ռազմածովային ուժերի գիտահետազոտական վարչությունը: Գերատեսչությունում հույս ունեն, որ այն սպառազինման կընդունվի 2018-ի վերջին: