Մոսկվա-Գյումրի օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Միներալնիե Վոդիում՝ ծխող և անկարգապահ ուղևորի պատճառով
Մոսկվա-Գյումրի չվերթն իրականացնող «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել ՌԴ Միներալնիե Վոդի քաղաքի օդանավակայանում:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, հարկադիր վայրէջքի պատճառ է դարձել կռվարար ուղևորը, որը վիրավորել է անձնակազմին, չի ենթարկվել հրամանատարի հրահանգներին և իրեն ոչ ադեկվատ է պահել: Բացի այդ, նա նաև ծխախոտ է վառել: Այս մասին հայտնել են ավիաընկերությունից:
Գործակալության աղբյուրը նշել է, որ անկարգապահ ուղևորից մտադիր են գանձել հարկադիր վայրէջքով պայմանավորված բոլոր ծախսերը: