Սիրիացի գրոհայինը ստանձնել է ռուսական Սու-25 օդանավը խոցելու պատասխանատվությունը
«Ջեյշ Իդլիբ Հուր» խմբավորման գրոհային Մահմուդ Հաջ Իսմայիլը հայտարարել է, որ խոցել է ռուսական Սու-25 ռազմական ինքնաթիռը:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, Northern Syria Observer անկախ սիրիացի լրագրողների միությունը հարցազրույց է անցկացրել «Ջեյշ Իդլիբ Հուր» ահաբեկչական խմբավորման անդամներից մեկի հետ: Մահմուդ Հաջ Իսմայիլը, որի մականունը «Կաստրո» է, ստանձնել է խոցված Սու-25-ի կործանման պատասխանատվությունը:
Նա նաև նշել է, որ դա արդեն 5-րդ դեպքն է, երբ իրենց խմբավորումը մարտական ինքնաթիռ կամ ուղղաթիռ է խոցում:
Ինչպես նշվում է, ինքնաթիռի խոցման օրը վերոնշյալ խմբավորումը տեսանյութ էր հրապարակել՝ պատկերելով հակաօդային պաշտպանության համակարգից արձակված կրակը, որը սակայն նպատակակետին չէր խոցել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սու-25-ի զոհված օդաչուի ընտանիքին 1 մլն ռուբլի գումար է հատկացվել, իսկ օդաչուին ՌԴ ազգային հերոսի կոչում է տրվել: