Փհենչհանի Օլիմպիադայի բացմանը նկատել են «Կիմ Չեն Ընին» և «Դոնալդ Թրամփին» (լուսանկար)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի նմանակներին նկատել են Փհենչհանում՝ 23-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի բացման ժամանակ:
Ինչպես գրում է Sport Illustrated-ը, մինչդեռ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չժոնը ներկա էր բացման արարողությանը և զրուցում էր Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ, հանրության և պահակախմբի ուշադրությունը գրավել են երկու առաջնորդի նմանակները:
Կեղծ Թրամփը միջոցառմանը ժամանել էր նախագահի հայտնի կարմիր գլխարկով՝ ԱՄՆ գրությամբ, իսկ Կիմ Չեն Ընը՝ ակնոցով և երկար սև վերարկուով: