Բլոգերը ցուցադրել է Ferrari-ի եզակի մոդելների տպավորիչ հավաքածուն (տեսանյութ)
Բլոգեր Լյուկ Պավպորտն իր յութուբյան ալիքում տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով շվեյցարացի մասնավոր կոլեկցիոներին պատկանող իտալական սուպերքարերի տպավորիչ հավաքածուն:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, հավաքածուում տեղ են գտել Ferrari F40 և F50, ինչպես նաև Enzo և LaFerrari մոդելները: Բացի այդ, շքեղ հավաքածուն ներառում է նաև F12 և Challenge Stradale մոդելները:
Սուպերքարերի սեփականատերը հանդիսանում է Instagram-ի օգտատերերից մեկը՝ Swizzcars կեղծանունով: Ավտոմեքենաներից որոշները եզակի և ինքնատիպ նմուշներ են, որոնց կարող են նախանձել նույնիսկ իտալական ապրանքանիշի իրական երկրպագուները: