Ամերիկյան Վերաքննիչ դատարանը հակասահմանադրական է ճանաչել Թրամփի միգրացիոն համաձայնագիրը
ԱՄՆ Վիրջինիա նահանգի Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ հակասահմանադրական է հայտարարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագրի վերջին տարբերակը:
Ինչպես հաղորդում է The Hill պարբերականը, դատարանի ներկայացուցիչները հայտարարել են, որ վերոնշյալ հրամանագիրը խտրականություն է կիրառում մուսուլմանների դեմ՝ հակասելով ԱՄՆ Սահմանադրության դրույթներին:
Նշվում է, որ սա ամերիկյան Վերաքննիչ դատարանի կողմից ամերիկյան ղեկավարության ներկայացրած միգրացիոն հրամանագրի վերաբերյալ նման որոշման կայացման երկրորդ դեպքն է: