«Արսենալի» վստահ հաղթանակը, Մխիթարյանը 2 գոլային փոխանցում կատարեց
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչում «Արսենալը» մեկնարկել է Շվեդիայում, որտեղ հյուրընկալվել է «Էստերսունդին»: Լոնդոնցիները հաղթել են 3:0 հաշվով: Հաշիվը 13-րդ րոպեին բացել է արտակարգ մարզավիճակում գտնվող Նաչո Մոնրեալը, ով մոտ տարածությունից օգտվել է դարպասապահի կոպիտ սխալից: Հետագայում արդյունավետ խաղ է ցուցադրել Հայաստանի հավաքականի ու «զինագործների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 24-րդ րոպեին հայ ֆուտբոլիստի սուր փոխանցումից հետո ինքանգոլի […]