Մակեդոնիայի Գավաթ. Տիգրան Բարսեղյանը մասնակցել է «Շկենդիայի» հետ խաղին
Մակեդոնիայի Գավաթի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Վարդարը» հյուրընկալեց «Շկենդիային»:
Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1: Տանտերերի կազմում ամբողջ խաղին մասնակցեց Հայաստանի ընտրանու հարձակվող Տիգրան Բարսեղյանը:
Մեր ընտրանու մյուս ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանը դուրս է մնացել խաղի հայտացուցակից:
Հիշեցնենք, որ մրցող թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 7-ին: