Facebook-ում 3D հրապարակումներ անելու հնարավորություն կհայտնվի
Facebook սոցցանցում այժմ կարելի է կիրառել glTF 2.0 ձևաչափը, ինչը հնարավորություն կտա օգտատերերին 3D օբյեկտներ հրապարակել: Այս մասին ասվում է ընկերության պաշտոնական կայքում:
«Վերջերս մենք 3D հրապարակումներ ենք ակտիվացրել, որոնք թույլ կտան մարդկանց բոլոր կողմերից տեսնել օբյեկտը», - ասվում է կայքում:
Նշվում է, որ 3D օբյեկտը նաև անմիջապես արձագանքում է դիպչելու դեպքում. աղբյուրի հաղորդմամբ՝ սոցցանցի օգտատերերը կկարողանան պտտել պատկերը մկնիկի ձախ կոճակով կամ մատներով: