«Փյունիկն» ուսումնամարզական հավաքի վերջին խաղում հաղթել է «Ռոտորին»
Կիպրոսում ուսումնամարզական հավաք անցկացնող «Փյունիկը» վերջին ստուգողական հանդիպումն է անցկացրել:
Երևանյան թիմն ուժերն է չափել Ռուսաստանի ֆուտբոլային ազգային լիգան ներկայացնող «Ռոտորի» հետ և հաղթել 2:0 հաշվով:
Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Փյունիկի» կազմում գոլով աչքի են ընկել Էրիկ Պետրոսյանը և թիմում փորձաշրջան անցնող ֆուտբոլիստը:
Նշենք, որ «Փյունիկը» Հայաստան կվերադառնա փետրվարի 23-ին: