Добавить новость
World News in Armenian
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Նոր էլեկտրագնացքը տուրիզմի, սոցիալական վիճակի մասով ոչինչ չի կարող տալ Գյումրիին, ընդամենը կոմֆորտը կբարձրանա. Գ. Համբարյան

Մարտի 4-ից Երևան-Գյումրի-Երևան երթուղում կաշխատի ԷՊ2Դ տիպի նոր էլեկտրագնացքը: Այն կաշխատի էքսպրեսի ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների, օրը 2 անգամ՝ ժամը 10:00-ին մեկնելով Երևանից Գյումրի և 16:55-ին վերադառնալով մայրաքաղաք:

Մարտի 4-ին և 8-11-ին գնացքն աշխատելու է անվճար. դրանից հետո մեկ տոմսի գինը մեկ ուղղությամբ կկազմի 2500 դրամ: Իսկ երթևեկության տևողությունը կազմելու է 1 ժամ 59 րոպե:

Երևան-Գյումրի-Երևան երթուղին կաշխատի ուրբաթ-կիրակի օրերին, իսկ մնացած չվերթները դեռ սպասարկվելու են հին շարժակազմով: Հայաստանի համար ընտրվեց էլեկտրագնացքի 2-վագոնանոց մոդիֆիկացիան, որն առավել հարմար է հայաստանյան պայմաններին: 

Քաղաքագետ, Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանի կարծիքով՝ նոր էլեկտրագնացքը որևիցե մեծ, իրական բան չի կարող տալ Գյումրիին, ընդամենը կոմֆորտը կբարձրանա:

«Ուրախ ենք, որ մի փոքր ավելի քաղաքակիրթ կերթևեկեն մեր գնացքից օգտվողները, որովհետև բավական մեծ քանակությամբ մարդիկ են օգտվում այս տրանսպորտից, քանի որ ավելի էժան է և ավելի անվտանգ: Ընդամենն այսքանը: Թե չէ այն, իբրև թե կարող է՝ աշխատատեղեր ստեղծվեն կամ ինչ-որ շատ մեծ ազդեցություն ունենան քաղաքի սոցիալական վիճակի վրա, իհարկե՝ ոչ»,- նշեց Գ. Համբարյանը:

Ինչ վերաբերում է մեկ ուղղությամբ տոմսի 2500 դրամ գնին, ՇՊՀ դասախոսը նշեց, որ դա, համեմատած նախկինի, ավելի բարձր է, բայց խնդիրներ չի առաջացնի, քանի որ երկու գնացքներն էլ՝ և՛ հինը, և՛ նորը, միաժամանակ շահագործվելու են. «Եթե մարդիկ կան, որ չեն կարող այս գնացքով երթևեկել, ապա իրենք կարող են երթևեկել հին գնացքով, որը մոտ 1000 դրամ է»,- ասաց նա:

Գագիկ Համբարյանի խոսքով՝ նոր էլեկտրագնացքը չի կարող նաև տուրիզմի առումով աշխուժացում մտցնել, քանի որ այն ընդամենը երկու վագոն ունի: Իսկ տուրիստական հոսքեր ապահովելու համար, ըստ նրա, ավելի շատ վագոններ պետք է լինեին:

«Գնացքի մեջ երկու վագոն է, դուք պատկերացնո՞ւմ եք՝ երկու վագոնով տուրիստ բերեն: Իհարկե, ես չեմ կարող ժխտել, որ Գյումրիում բավական շատացել են զբոսաշրջիկները, բայց պետք է տեսնեք, թե նրանք ինչ մեքենաներով են գալիս՝ երկու հարկանի մեծ ավտոբուսներով: Եթե նրանք գնացքով փորձեն գալ, ապա ամբողջը կլցվի տուրիստներով, և այն տուրիստներին սպասարկելու համար կլինի: Չեմ կարծում, որ երկու վագոնանոց գնացքը կարող է այդքան մեծ ազդեցություն ունենալ տուրիստների հոսքի վրա»,- նկատեց Գ. Համբարյանը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *