Գիտնականները պինգվինների նոր բնակավայր են հայտնաբերել Անտարկտիդայում
Գիտնականների միջազգային խումբն Անտարկտիդայի՝ քիչ ուսումնասիրված շրջանում Ադելի պինգվինների (անտարկտիկական պինգվինների ցեղատեսակ) բազմաքանակ գաղութ է հայտնաբերել:
Ինչպես ներկայացնում է Известия-ն՝ մեջբերելով գիտական ամսագրում հրապարակված տվյալները, սահմանափակ տարածության վրա շուրջ 1.5 մլն կենդանի է բնակվում:
Կենսաբանները տեղանքը հայտնաբերել են՝ մայրցամաքում պինգվինների միգրացիոն ճանապարհներն ուսումնասիրելով: Նրանց հետքի վրա դուրս գալ գիտնականներին թույլ են տվել տիեզերքից արված լուսանկարները:
Ընդհանուր առմամբ, 750 000 բույն է հատնաբերվել: Գիտնականները նախկինում կարծում էին, որ այս շրջանում 5 անգամ ավելի քիչ կենդանի կա: Նոր ուսումնասիրության համաձայն՝ այնտեղ բնակվում է այս ցեղատեսակի պինգվինների մոտ 55 տոկոսը: