McDonald's-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է 4.77 տոկոսով՝ «դոլարային մենյուի» պատճառով
Ամերիկյան McDonald’s արագ սնդդի ռեստորանների ցանցի բաժնետոմսերն արժեզրկվել են 4.77 տոկոսով՝ «դոլարային մենյուի» չհաջողված մեկնարկի ֆոնին, որում ուտեստների գինը տատանվում է 1-3 դոլարի միջև:
Ինչպես հայտնում է Известия-ն, ընկերության բաժնետոմսերի արժեքը մարտի 3-ին կազմել է 148. 27 դոլար: Այս մասին վկայում են Նյու Յորքի ֆոնդային բորսայի տվյալները: Վերջին անգամ McDonald’s-ի բաժնետոմսերի արժեքն այդչափ նվազել է 2017-ի մայիսին:
Նշվում է, որ դեռևս հունվարին մեկ բաժնետոմսի արժեքը կազմում էր 178 դոլար, որից հետո բաժնետոմսերն սկսել են կայուն կերպով արժեզրկվել: