Добавить новость
World News in Armenian
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Դա հերթական շուլեռությունն է, ի՞նչ ազգային շահ. մեզ վրա արդեն ծիծաղելու են, ինչպես աշխարհը՝ Պուտինի վրա. Մանվել Սարգսյան

Հայաստանի միջազգային իմիջը հարվածի տակ է, մեզ վրա ծիծաղելու են: Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ խոսելով ներքաղաքական առաջիկա զարգացումների և վարչապետի  ընտրության մասին:  

Դիտարկմանը, թե ՀՀԿ-ի մի շարք անդամներ հրապարակային հայտարարում են, որ Սերժ Սարգսյանը կարող է շրջանցել իր այն հայտարարությունը, որ ինքը վարչապետ կամ նախագահ չի դառնա՝ պատմական իրողություններով, ազգային-պետական շահով պայմանավորված, Մանվել Սարգսյանն ասաց, թե նրա թիմն ամեն ինչ կանի, որ արդարացնի այս սցենարը, որպեսզի «մնա իշխանության մեջ»:

«Դա հերթական շուլեռությունն է, ի՞նչ ազգային շահ: Մեզ վրա արդեն ծիծաղելու են, ինչպես աշխարհը՝ Պուտինի վրա: Բրեժնևի ժամանակներին է նմանվում ամեն ինչ, մարդիկ հռհռում էին: Վաղը կարող է ասեն՝ աստերոիդ է գալիս երկրագնդի վրա և միակ մարդը, որ կարող է դեմն առնել… Այդ նույն վիճակը Պուտինի մոտ էր, արդեն չգիտեին, թե ինչպես արդարացնել»,- ասաց Մանվել Սարգսյանը:

Քաղաքագետը նշեց, որ ցանկացած երկրի միջազգային վարկանիշը հարվածի տակ է հայտնվում, երբ տարիներ շարունակ նույն իշխանությունն է պաշտոնավարում: «Աշխարհը Ալիևի վրա ինչի՞ է ծիծաղում: Հայաստանում նոր նախագահ են բերել, ասում են՝ մի երկու թուղթ բեր, հիմնավորի, որ այստեղ ես ապրել, չի բերում, չունի: Այսպես ո՞նց կարելի է: Պետական մտածողություն բացարձակ չի ցուցաբերվում: Մարդիկ իրենք իրենց անձնական խնդիրներն են լուծում»,- ասաց քաղաքագետը:

Մանվել Սարգսյանի խոսքով՝ ՀՀԿ-ն պատրաստ չէ հրաժարվել իշխանությունից, 20 տարի իշխանության մեջ գտնվող մարդկանց համար «այլ իմաստ չկա, քան՝ պաշտոնը»:

«Վաղը մեկին զանգես, ասես էլ պաշտոնի չես, մեկ գիշերում կարող է ինֆարկտ ստանա, մահանա: Մեկին հանում են պաշտոնից, հետո կառույց, մի միավոր են ստեղծում, որ մարդիկ իշխանությունից դուրս չմնան: Դա իրենց աշխարհայացքն է, ուրիշի հաշվին ապրելու մոլուցք, իրենք իրենց հաշվին սուրճ առնել չեն ուզում»,- նշեց Սարգսյանը:

Խոսելով այն կարծիքների մասին, որ Սերժ Սարգսյանը միակն է, ով, օրինակ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային  ողջ գործընթացին ծանոթ է և այս փուլում նրան փոխարինել չեն կարող, քաղաքագետը չհամաձայնեց: Նա ասաց, որ երբ Սերժ Սարգսյանը դարձավ նախագահ, մինչ այդ բանակցությունների չէր մասնակցել, բայց նրա մասին այդ ժամանակ չէին ասում, թե նա անփորձ է: «Անփոխարինելի բանակցող չկա: Մարդիկ չգիտեն՝ ինչի համար են բանակցում, մենք խոսել ենք բազմիցս, դիրքորոշումը հստակ ներկայացնել չեն կարողանում»:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *