Չինաստանում 2-ամյա փոքրիկը 47 տարով արգելափակել է մոր iPhone-ը
Չինաստանում մայրն իր երկուամյա երեխային է տվել իր սմարթֆոնը և մի քանի րոպեով միայնակ թողել:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, փոքրիկը խաղալու ընթացքում մի քանի անգամ սխալ ծածկագիր է մուտքագրել, ինչի արդյունքում սմարթֆոնն արգելափակվել է 47 տարով:
Չինուհու խոսքով՝ ինքը երեխայի համար կրթական տեսանյութ էր միացրել սմարթֆոնով և ուրիշ գործ էր սկսել անել: Սակայն ինչ-որ բան է պատահել, և երբ կինը վերադարձել է, սմարթֆոնն արգելափակված է եղել 25 մլն րոպեով կամ 47 տարով:
Ամենայն հավանականությամբ, գաջեթն անջատվել է երեխայի ձեռքում, այնուհետև ծածկագրի մուտքագրման հրահանգն է երևացել էկրանին: Իսկ տղան, ոչ ճիշտ նիշեր հավաքելով, կեսդարյա արգելափակման է բախվել:
Նշվում է, որ կինը սմարթֆոնը տարել է վերանորոգման, սակայն իրեն ասել են, որ այն արգելափակումից հանել հնարավոր չէ: