Добавить новость
World News in Armenian
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հիվանդն է որոշում՝ որ դեղը և ինչ գնով ձեռք բերի. ԱՆ-ը՝ բուժկետերի, դեղատոմս տալու, դեղերի թանկացման և հարևան երկրների փորձի մասին

Կառավարության որոշման համաձայն ՝դեղատոմսով դեղորայք գնելու գործընթացը կիրականացվի փուլ առ փուլ: Համայնքների բնակիչներին դեղատոմսեր տալու, հարևան երկրների փորձառության, օտարերկրացիներին դեղատոմսեր տալու, դեղերի հնարավոր թանկացման մասին և Tert.am-ի այլ հարցերի պատասխանել են Առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչությունից: 

- Դեղերի մասին օրենքում փոփոխություն է նախատեսված: Առաջարկվող կարգավորումներից մեկը դեղատոմսերով դեղերի բացթողնման կարգն է: Հասարակությանը հասկանալի կերպով կպարզաբանե՞ք, օրինակ՝ գլխացավ ունեցող քաղաքացին որտեղից ու ի՞նչ դեղատոմս պետք է վերցնի, որպեսզի գլխացավի բուժման դեղ գնի կամ որևէ ցավազրկող:

 -«Դեղերի մասին» ՀՀ օրենքում որևէ փոփոխություն՝ կապված դեղատուփերի դուրսգրման և դեղատնից դեղերի բացթողնման հետ, նախատեսված չէ, փոփոխություններն առնչվում են ՀՀ կառավարության համապատասխան որոշմանը: Ինչ վերաբերում է գլխացավի դեպքում դեղի ձեռքբերմանը, ապա առանց դեղատոմսի տրվող դեղերի ցանկում առկա են բազմաթիվ ցավազրկող դեղեր: Ցանկը հասանելի է ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքում՝ նաև ըստ դեղաբանական խմբերի («Հսկվող, դեղատոմսով և առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի ցանկեր» դարան):

-Նախագծում ասվում է, որ ՀՀ-ում գրանցված է 4700 դեղամիջոց,  օրենքի կարգավորման ներքո ընկնում է 2700-ը: Եթե խմբավորենք, ապա ո՞ր դեղամիջոցներն են դրանք ու ինչո՞ւ հենց դրանք:

-ՀՀ կառավարության աշխատակազմ է ներկայացված ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու որոշման նախագիծ, որով առաջարկվում է աստիճանական անցման ժամանակացույց՝ հիմք ընդունելով առանձին դեղախմբերի ռիսկայնության աստիճանը: Այդ նախագծի համաձայն՝ 2018 թվականի մարտի 1-ից դեղատնից դեղեր բաց թողնելու համար դեղատոմսերի առկայությունը պարտադիր է նաև համակարգային ազդեցությամբ հակավարակային դեղերի, այդ թվում՝ հակաբակտերիալ, հակասնկային, հակամիկրոբակտերիալ, հակավիրուսային դեղերի, իմունային շիճուկների, իմունոգլոբուլինների և պատվաստանյութերի համար: Ցանկը, որն ընդգրկում է 526 անվանում դեղ, նույնպես հասանելի է Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:

-ՀՀ քաղաքացին, օրինակ՝ սահմանամերձ համայնքի բնակիչը, ո՞ւմից պետք է ստանա այդ դեղատոմսը, արդյո՞ք Առողջապահության նախարարությունը ՀՀ բոլոր համայնքներին բավարարել է բուժկետով ու բժշկով, ով օրվա ցանկացած ժամի, այդ թվում՝ նաև կեսգիշերին նման դեղատոմս կտա քաղաքացուն դեղատնից դեղ առնելու համար: Քանի՞ համայնք է բավարարված այդ կարգավորումներով, կա՞ վիճակագրություն:

-ՀՀ ում կա 998 բնակավայր, որոնք միավորված են 915 համայնքում, 49-ը քաղաքային են, 866-ը՝ գյուղական, որտեղ կան բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատություններ: Այն համայնքները, որտեղ ազգաբնակչությունը սակավաթիվ է և չի թույլատրվում պահել ԱԱՊ ծառայություն մատուցող բժշկական կազմակերպություն, գործում են բուժակ մանկաբարձական կետեր, որոնք գործում են համապատասխան ԱԱՊԿ-ի կազմում: Սահմանամերձ համայնքի բնակիչը դեղատոմս կարող է ստանալ դիմելով համայնքային առողջության առաջնային պահպանման կենտրոն և այլ բժշկական հաստատություններ: Դեղատոմսը գրվում է բուժող բժշկի կողմից:

-Եթե պարզապես քաղաքացուն առաջին անհրաժեշտության դեղեր են պետք, պարզապես տանը ունենալու համար, ի՞նչ փաստաթղթի հիման վրա նա կարող է այդ գնումը կատարել, կամ գուցե այդ դեղորայքը սահմանափակումների ցուցակո՞ւմ չէ։ Օրինակ՝ «Նիմեսիլը» կամ «Ցիտրամոնը»:

-Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված՝ առանց դեղատոմսի տրվող դեղերի ցանկում առկա են բազմաթիվ առաջին անհրաժեշտության դեղեր՝ այդ թվում «Ցիտրամոնը»: Ինչ վերաբերում է «Նիմեսուլիդ» պարունակող դեղերին (օրինակ՝ «Նիմեսիլ»), ապա դրանք չեն մտնում առանց դեղատոմսի տրվող դեղերի ցանկի մեջ, քանի որ ուղղակի վնաս կարող են հասցնել պացիենտի առողջությանը և պետք է կիրառվեն համաձայն բժշկի նշանակման:

-Մի քանի տարի առաջ նման օրենք ուժի մեջ մտավ Վրաստանում, սակայն այն այժմ պրակտիկորեն չի գործում։ Որքանո՞վ եք վստահ, որ այդ օրենքը կգործի Հայաստանում, բոլոր պայմանները կա՞ն:

-Վրաստանի մեր գործընկերները հայտնում են, որ իրենք նույնպես անցել են փուլային ներդրման, որը հաջողությամբ կիրառվել է նաև Բելառուսում: Ցանկացած երկրում դեղերի բացթողնման գործընթացի կարգավորման արդյունավետությունը պայմանավորված է նաև ապահովագրական և էլեկտրոնային համակարգերի զարգացման աստիճանով: Որոշակի դեր կունենա նաև առողջապահական տեսչական մարմնի վերջնական կազմավորումը, որով կվերանայվեն պետական վերահսկողության մեխանիզմները:

-Այս օրենքով ի՞նչ է փորձում կանխել Առողջապահության նախարարությունը։ Բազմաթիվ կարծիքներ են հնչել, որ այս առաջարկով Առողջապահության նախարարությունը փորձում է կտրուկ բարձրացնել դեղերի պահանջարկը մինչև փոփոխությունների ուժի մեջ մտնելը:

-Առողջապահության նախարարությունը չի կիսում այս տեսակետը, քանի որ որոշման նպատակն է բարձրացնել բժշկական օգնության և սպասարկման որակը՝ ելնելով հանրային առողջության և անվտանգության խնդիրներից, հաշվի առնելով, որ բժիշկները, դեղատոմս գրելով, ապահովում են պացիենտի կողմից դեղերի ճշգրիտ և կանոնակարգված օգտագործումը, ինչը կհանգեցնի բուժման արդյունավետության բարձրացմանը, բուժման ընթացքի վերահսկելիությանը, պացիենտների հետ հետևողական և շարունակական աշխատանքի ապահովմանը, ինքնաբուժման նվազեցմանը:

-Քիչ չեն դեպքերը, որ կոնկրետ բժիշկը կոնկրետ ընկերության հետ է համագործակցում և ուղղորդում է հիվանդին այդ դեղատուն։ Այժմ ի՞նչ է լինելու, ինչպե՞ս են կանխվելու այդ դեպքերը, փաստացի դեղատոմս գրողից հիվանդն էլ ավելի կախվածության մեջ է ընկնում:

- Օրենքով սահմանվում է, որ դեղերը դեղատոմսով դուրս են գրվում ըստ դեղի համընդհանուր անվանման, որով կանխվում է բժշկի կողմից որևէ դեղարտադրող ընկերության դեղի առաջմղումը, իսկ դեղատունը դեղ ձեռք բերող անձին պարտավոր է ներկայացնել դեղատանը առկա նույն բաղադրատարրը պարունակող, նույն դեղաչափով և դեղաձևով փոխադարձաբար փոխարինելի բոլոր դեղերի վերաբերյալ սպառիչ տեղեկատվություն, այդ թվում՝ գների մասին՝ առանց ուղղորդման: Այսինքն՝ հիվանդն է որոշում, որ դեղը և ինչ գնով ձեռք բերի:

-Ի՞նչ կարգավորում կա օտարերկրացիների համար, ովքեր որևէ պոլիկլինիկայում հաշվառված չեն, ինչպե՞ս կարող են դեղորայք ձեռք բերել:

-Այն օտարերկրացիները, որոնք ունեն կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթ, կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքներից: Եթե չունեն, ապա վճարովի հիմունքներով դիմում են բժշկական հաստատություն, որտեղ բժիշկ մասնագետի կողմից, ցուցումների առկայության դեպքում, դուրս կգրվի դեղատոմս:

-Եվ գնային քաղաքականության մասին, թանկանալո՞ւ են դեղերը:

-Դեղի գինը ուղղակիորեն կախված չէ դեղի բացթողնման կարգավիճակից: Այլ խնդիր է, որ բացթողնման ժամանակ դեղագետի կողմից պացիենտին կարող է առաջարկվել թանկ տարբերակ, որը կանխատեսելով՝ հարցն օրենսդրորեն կարգավորվել է։ Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 47.3 հոդվածի 18-րդ մասի համաձայն՝ «Դեղատոմսով բաց թողնվող դեղի՝ դեղատանը առկա նույն ակտիվ բաղադրատարրը պարունակող նույն դեղաչափով և դեղաձևով փոխադարձաբար փոխարինելի բոլոր դեղերի վերաբերյալ սպառիչ տեղեկատվություն չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 50-70-ապատիկի չափով»:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *