Մոսկովյան հրապարակներից մեկում կակաչների հսկայական ծաղկեփունջ հայտնվել (լուսանկարներ)
Մոսկվայի «Վասիլևսկի սպուսկ» հրապարակում կակաչների փնջի տեսքով օդապարիկ են տեղադրել: Գեղեցիկ ինստալիացիայի լուսանկարներով կիսվել են Twitter-ի օգտատերերը:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, օգտատերերի խոսքով՝ ուժեղ քամին անգամ չի խանգարել դրա տեղադրմանը:
Ինչպես նշվում է, Մոսկվայի բնակչուհիներին մարտի 8-ի կապակցությամբ շնորհավորել են բարձր տեխնոլոգիական միջոցներով: Օրինակ՝ «Սբերբանկի» հաճախորդներին ծաղիկներ է նվիրել ռոբոտը, իսկ Մոսկվայի փողոցներում ծաղիկներ են բաժանել անօդաչուները: