Գերմանիայում միայնակ հոր գործընկերները 1.5 տարի աշխատել են նրա փոխարեն, որպեսզի վերջինս կարողանա խնամել հիվանդ որդուն
Գերմանիայում բնակվող տղամարդը, ում որդին լեյկեմիայով է հիվանդ, ինչի պատճառով նա ստիպված է եղել մեկ տարուց ավելի աշխատանքի չհաճախել երեխային խնամելու համար, շնորհակալություն է հայտնում իր գործընկերներին, որոնք այդ ընթացքում իր փոխարեն են աշխատել:
Ինչպես հայտնում է The Independent-ը, Ջուլիաս Գրաֆը հաջող քիմիաթերապիայից հետո տուն վերադառնալով տոնել է իր հինգամյա տարեդարձը: Նրա հոր՝ Անդրեասի գործընկերները 3000 ժամ արտաժամյա են աշխատանքի գնացել, որպեսզի վերջինս կարողանա խնամել որդուն:
Անդրեասի կինը հանկարծամահ է եղել սրտի կաթվածից, երբ դեռ իրենց որդին հիվանդանոցում էր գտնվում:
Անդրեասը մտահոգվելով, որ կկորցնի աշխատանքը բացակայությունների դեպքում, փորձում էր համատեղել աշխատանքը որդու խնամքի հետ: Այդ ժամանակ ընկերության մարդկային ռեսուրսների բաժնի տնօրենը խնդրել է աշխատակիցներին հավելյալ ժամանակ նվիրաբերել Անդրեասին և նրա փոխարեն աշխատել: Այս կոչին 650 մարդ է արձագանքել, նույնիսկ նրանք, ովքեր երբևէ չէին հանդիպել Անդրեասին:
Յուրաքանչյուր աշխատակից 5 ժամ ավել աշխատելով կարողացել է նրա համար ազատ ժամանակ ապահովել, ինչն Անդրեասին թույլ է տվել 18 ամիս վճարովի արձակուրդում լինել: