Լուսանկարներ, որոնք ապացուցում են` տղամարդիկ երբեք չեն մեծանում (լուսանկարներ)
Մեծանալու գործընթացն ուղեկցվում է մի շարք պատասխանատվություններով, որոնք թեև բարդ են, սակայն արդյունավետ են ու իսկական մեծահասակ են դարձնում մեզ, մանավանդ եթե խոսքը տղամարդկանց մասին է:
Փաստ է, որ մեզնից շատերը հոգով երեխա են մնում՝ պահպանելով միամտությունն ու զարմանալու և հիանալու ունակությունը: Երբեմն բոլորս էլ ուզում ենք մոռանալ աշխատանքի ու պատասխանատվության մասին, ուղղակի խաղալ, զվարճանալ ու նոր բաներ բացահայտել:
Սակայն ակնհայտ է, որ բոլոր ժամանակներում մարդուց պահանջվել է մեծանալ, լրջանալ և համապատասխանել հասունության վերաբերյալ որոշակի պատկերացումների:
Bored Panda-ն լուսանկարների հավաքածու է կազմել, որոնք տեսնելիս հասկանում ես` տղամարդիկ երբեք չեն մեծանում: